Լրահոս
Քաղաքական
22:06
06.06.19
129

ԱԳ նախարարը՝ վարչապետի սենսացիոն հայտարարությունների մասին

Հայաստանի արտգործ նախարարը այսօր խուսափել է ուղիղ պատասխանել՝ մինչև իրենց իշխանության գալը պաշտոնական Ստեփանակերտը Արցախյան բանակցությունների մանրամասներից տեղյակ եղե՞լ է, թե ոչ: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արցախի ղեկավարությանը առաջին անգամ ինքն է բանակցությունների վերաբերյալ փաստաթղթեր փոխանցել, ու մինչ այդ՝ նրանք ոչնչից տեղյակ չեն եղել: Այս հայտարարությանը ի պատասխան Բակո Սահակյանն ասել է, որ իրենք էլ Հայաստանի իշխանություններին են փոխանցել՝ բանակցությունների վերաբերյալ իրենց մոտ եղած փաստաթղթերի փաթեթը: