Լրահոս
Իրավական
12:39
27.07.26
182

Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Img default alt hy

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: Այս մասին հայտնեցին ՔԿ-ից:

1 անձ ձերբակալվել է, քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 25-ին ՆԳՆ-ն հաղորդում է ստացել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, ձեռնարկված միջոցառումներով մեկ անձ ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին: 

Հիշեցնենք, որ մամուլում տեսանյութ է տարածվել և տեղեկություններ շրջանառվել, որ իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: