Լրահոս
Հասարակական
09:59
27.07.26
103

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Img default alt hy

Հուլիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Երևանյան խճուղու թիվ 124-ից 176 (զույգ) հասցեների առանձնատների, թիվ 211-ից 243 (կենտ) հասցեների առանձնատների, Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։