Լրահոս
Միջազգային
20:10
26.07.26
506

Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի

Img default alt hy

Ուկրաինան Իսրայելի հրահանգով հարձակվել է Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավի վրա՝ Եվրոպան Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։

«Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել։ Սա ՄԱԿ-ի կանոնադրության սոսկալի խախտում է, որն իրականացվել է Իսրայելի հրահանգով՝ Եվրոպան նրա պատերազմի մեջ ներքաշելու նպատակով», - գրել է նա X-ում։

Հուլիսի 25-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։