Լրահոս
Հասարակական
20:22
27.07.26
60

Մոխրացած մարմիններ՝ մեքենայում. սարսափելի ավտովթարից ողջ է մնացել միայն հարսը

Արարատում ավտովթարից հետո բռնկված հրդեհը, պարզվում է, հարսանիքի պատրաստվող ընտանիքի անդամների կյանքն է խլել: Տափերական գյուղում ապրող երիտասարդ զույգը տղայի մոր և հարսնացուի քրոջ հետ հարսանեկան նախապատրաստության համար է Այգավանում եղել: Այնտեղից վերադառնալու ճանապարհին է եղել վթարը ևս երկու մեքենայի մասնակցությամբ: Միայն երիտասարդ աղջիկն է փրկվել: Նա և ևս 3 մարդ հիվանդանոցում են: