Լրահոս
Քաղաքական
19:46
01.06.26
149

Ադրբեջանցու ցավն ապրում են, սևազգեստ Մարիամի ցավը չեն լսում. տորթ և «սև սրտիկ»՝ ՔՊ քարոզարշավին

Քարոզարշավն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում է սկսել Նիկոլ Փաշինյանը: Նրա աջակիցները անակնկալ են արել: Թաղամասի բակերից մեկում ՔՊ ղեկավարին կուսակցության քարոզչական սրտիկով տորթ են հյուրասիրել, շնորհավորել ծննդյան օրը: Բայց ՔՊ նախընտրական կերուխումը ընդհատվել է քաղաքացիների ցավոտ հարցերով: