Լրահոս
Միջազգային
10:16
28.07.26
177

ԱՄՆ ԶՈՒ-ն զգուշացրել է Թրամփին զինամթերքի պաշարների սպառման մասին․ ԶԼՄ

Img default alt hy

ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնն անձնպես տեղեկացրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, որ հրթիռների պաշարների ներկա վիճակը սահմանափակում է Վաշինգտոնի հնարավորությունները՝ Թեհրանի նկատմամբ հետագա էսկալացիայի հարցում։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

Ինչպես նշում է գործակալությունը, զինամթերքի պակասի մասին տեղեկատվությունը Թրամփին է փոխանցվել իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողությունների հետագա վարման տարբեր սցենարների հետ միասին:

Ավելի վաղ Թրամփը հերքել էր հաղորդագրություններն այն մասին, թե զինամթերքի, այդ թվում՝ ՀՕՊ հրթիռների պակասը ծառայել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից հրաժարվելու պատճառներից մեկը: Մինչ այդ՝ հուլիսի 25-ին, The New York Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ առաջնորդը հետաձգել է Իրանի դեմ ռազմական գործողությունների էսկալացիան՝ հրթիռների պաշարների հետ կապված մտավախությունների պատճառով։ Պարբերականի տվյալներով՝ նախքան այդ Դեն Քեյնը երկրի ղեկավարությանը հայտնել էր, որ հրամանատարությունը կարող է վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Իրանի դեմ, սակայն այդ դեպքում հրթիռ-որսորդների պաշարները կարող են արագ սպառվել: