Լրահոս
Հասարակական
19:33
01.06.26
539

Ավտովթար՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը

Img default alt hy

Ավտովթար՝ Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Արման Ս․-ն և 15-ամյա Ռուբեն Հ․-ն։ Վերջինները գտնվել են ծանր վիճակում և շնորհիվ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ հնարավոր է եղել փրկել երեխաների կյանքը, սակայն որոշ ժամանակ նրանք պետք է մնան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։

Ֆոտոլրագրող Գագի Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Արման Ս․-ն 2025թ․ հունվարի 13-ին Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով մահացած՝  պատգամավոր Մհեր Սահակյանի որդին  է։ Քննչական բաժինը պարզում է՝  «Honda»-ի վարորդի ինքնությունը։