Լրահոս
Աշխարհ
11:14
11.03.19
1 142

Ձիթենիների առաջին ծառը Պաղեստին բերվել է Հայաստանից

Img default alt hy

Համաձայն Թունիսում գտնվող «Զեյթունա» ձիթապտղի թանգարանի հետազոտությունների արդյունքների՝ Պաղեստինի ձիթենիների առաջին ծառը բերվել է հենց Հայաստանից: Թունիսի ազգային արժեք համարվող ձիթենու թանգարանը բացվել է 2004 թվականին:

Ձիթենին ոչ միայն տնտեսական զարգացման ազբյուր է, այլ՝ խաղաղության խորհրդանիշ, -ասել է թանգարանի ղեկավար Ալի Գադիրան Քուվեյթի KUNA լրատվամիջոցին:  

Ըստ նրա հետազոտության, մ.թ.ա.4000 թվին Հայաստանից ձիթենու առաջին ծառը տարվել է Պաղեստին, որից հետո տարածվել Փյունիկիայում, Հունաստանում եւ Հարավային Աֆրիկայում:

 Դեռեւս հին ժամանակներում ձիթապտուղ օգտագործել են բացառապես հարուստները: Այն օգտագործվել է տարատեսակ կրոնական արարողակարգերի ժամանակ, բժշկության մեջ, ինչպես նաեւ օծանելիքի պատրաստման մեջ: