Լրահոս
Մշակույթ
13:57
13.03.19
451

Եկել եմ: Կողմնորոշի՛ր ինձ՝ ուր գնամ. Մահացել է Արեգ Նազարյանը

Img default alt hy

Կյանքի 55-րդ տարում կյանքից հեռացել է «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր եւ երգերի հեղինակ Արեգ Նազարյանը:

 1986 թվականին նա ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է և երգերի հիմնական մասի հեղինակը։ 1990-1992 թթ մասնակցել է Արցախի պատերազմին։ 2005 թ-ից «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է։ 2009 թվականից՝ «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրն է։ «Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերայի հեղինակ։

2015 թվականին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր՝ «Երբ կանգնեմ Աստծո առաջ, կասեմ. «Եկել եմ: Կողմնորոշի՛ր ինձ՝ ուր գնամ»»: