Լրահոս
Տեսանյութեր
20:07
09.03.19
376

Ֆեյսբուքում «լուռ կմտածենք». Ցուկերբերգը կլսի մարդկանց մտքերը

Մի քանի տարի առաջ, երբ առաջ քաշվեց տեխնոլոգիական եզակիության կամ սինգուլյարության գաղափարը, քչերն էին հավատում, որ դա մի օր իրականություն կդառնա: Գաղափարը մարդու և տեխնոլոգիաների միասնականությունն էր, ամբողջի մեկ մասնիկ լինելը: Շատերն ասում էին, որ սա ավելի շատ բարի ցանկություն է, առաջ գնալու մոտիվացիա, բայց ոչ երբեք իրականանալի հեռանկար: Շատերը նույնիսկ այն համեմատեցին Նիրվանայի հետ: Միայն բացառիկ ռոմանտիկները հավատացին գաղափարին: Ցուկերբերգի այս տեխնոլոգիան ևս մեկ քայլ է տեխնոլոգիական սինգուլյարության հասնելու ճանապարհին: