Լրահոս
Հայաստան
13:22
06.03.19
339

Գլխավոր դատախազը փակ քննարկմանը կպատասխանի պատգամավորների հարցերին

Img default alt hy

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարտի 13-ին հրավիրվել է խորհրդարան: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այդ օրը փակ քննարկման ընթացքում գլխավոր դատախազին հարցեր կուղղեն Հայաստանուի դատաիրավական ոլորտի խնդիրների վերաբերյալ:

Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ մինչեւ այդ, նույն հանձնաժողովն ադրեն բաց ձեւաչափով քննարկում կանցկացնի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Հիշեցնենք, պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանն ավելի վաղ ահազանգ էր հնչեցրել այն մասին, որ Շտապօգնությունը հրաժարվում է  սրտի կաթվածով հիվանդներին տեղափոխել հիվանդանոցներ՝ դրանց գերծանրաբեռնված լինելու պատճառով: