Լրահոս
Հասարակական
17:48
11.03.19
332

«Հայրենիքի զինվորները». աշխատանքային այցով Արցախում գտնվող Փաշինյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Img default alt hy

Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել Արցախում զինծառայություն անցնող որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, որի ծննդյան օրն, ինչպես  տեղեկացրել ենք, այսօր է: «Հայրենիքի զինվորները», նկարին կից գրառում է թողել վարչապետը:  

Հիշեցնենք, վաղը՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

5 TV.am-ը տեղեկացրել է, որ  աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետին ուղեկցում է ընտանիքը՝ կինը եւ 3 դուստրերը, որոնք փաստորեն, Արցախ են պաշտոնական պատվիրակության հետ միասին:

Ըստ ամենայնի, առիթը վարչապետի որդու ծննդյան օրն է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Աշոտ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում: