Լրահոս
Հասարակական
20:00
01.06.26
134

Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել

Img default alt hy

Հրազդանի բնակիչ 47-ամյա Գոռ Պողոսյանին, ում խնամքի տակ 2 երեխա կա եւ լուրջ առողջական խնդիրներ ունի, Հրազդանի ոստիկանները` խաբելով տարել են ոստիկանություն, ստիպել են, որ ցուցմունք տա, թե իրեն ընտրակաշառք են տվել:

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ իրենց հետ զրույցում Գոռը մի կերպ էր խոսում, քանի որ ոստիկանությունից տուն է հասել ու մի քանի անգամ ուշաթափվել. «2 տարի է, ինչ ամուսնալուծվել եմ, դատարանի որոշմամբ` երեխաների խնամքը ինձ են տվել: Սկզբից ինձ ասացին, որ կինս բողոքել է, որ իբր ես երեխաներին չեմ թողնում տեսնել, ու այսպես ասելով` ինձ տարան ոստիկանություն:

Ոստիկանության շենքում ինձ մի սենյակ տարան, եւ ասացին. տեսնո՞ւմ ես միջանցքում քանի հոգի մարդ կա, սրանց 20 հազար, 30 հազար գումար են տվել, իրենք խոստովանել են, բա քե՞զ ինչքան են տվել: Ասեցի, որ փող չեն տվել, ստիպեցին, ճնշեցին: Ես էլ վախեցա, Պապայիս քառասունքին ինձ 20 հազար է տվել շենքի իմ հարեւանը` զանգեց, ասավ, որ չեմ կարող գալ քառասունք, վերցրու էս փողը էդ օրվա վրա ծախսի: Դա եղել է ապրիլ ամսվա սկիզբ, պապայիս քառասունքը ապրիլի 19-էր:

Հիմա դա օգտագործում են, վախեցնելով՝ ստիպում են ինձ, որ ես ցուցմունք տամ, որ ընտրություններին ինձ կաշառք են տվել, բայց էտենց բան չկա, ինձ ճնշում են, ասում են, որ քրեական գործ են հարուցելու, քննչական են տանելու»: