Լրահոս
Իրավական
18:41
13.07.19
101

«Մատաղիսի գործը». Բոլոր մեղավորները կպատժվե՞ն

16 տարվա վաղեմությամբ Մատաղիսի աղմկոտ գործը վերսկսվել է: Գործը քննելու է ԱԱԾ-ն: Այն ժամանակ 2 զինծառայողի սպանության համար մեղադրվեց երեք զինծառայող: Այնուհետև վճռաբեկ դատարանը որոշեց, որ նրանք անմեղ են: Դիմեցին ՄԻԵԴ ու շահեցին դատը: Սակայն ըստ իրավապաշտպանների՝ իրական մարդասպանները մինչև օրս բացահայտված չեն: Կան պնդումներ, որ հանցանքը կոծկում է այն ժամանակվա զինվորական դատախազ՝ Գագիկ Ջհանգիրյանը: