Լրահոս
Հայաստան
15:55
08.03.19
3 242

«Մենք նաև լեսբի ու բիսեքսուալ կանայք ենք...քննարկում ԱԺ-ում

Img default alt hy

«Մենք նաև լեսբի ու բիսեքսուալ կանայք ենք, ուզում ենք կամ չենք ուզում երեխա ունենալ կամ որդեգրել, նաև տրանս կանայք ենք»,-քիչ առաջ խորհրադրանում  «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը  հայտարարեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը:

5 TV-ի փոխանցմամբ, այս հայտարարությունը ներկաները ծափերով են ընդունեցին:

Լարա Ահարոնյանի խոսքով, կանանց իրավունքների մասին խոսելիս, պետք է հաշվի առնել նաեւ այս հանգամանքը. «Շատ անգամ երբ կնոջ մասին խոսում ենք, տեսնում ենք մի տեսակ կին,  հայ կին՝ մայր, քույր ու վերջ , բայց մենք նաեւ միայնակ մայրերն ենք, բանակում երեխա կորցրած մայրերն ենք, մայր դառնալ չուզեցողներն ենք, տարեցներն ենք, տրանս կանայք ենք, նաեւ լեսբի եւ բիսեքսուալ կանայք ենք , որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա ունենալ, որդեգրել կամ չունենալ …» Նա ասաց, որ օրենքներ մշակելիս պետք է նկատի ունենալ այս բոլոր կանանց եւ, անպայման չէ որ բոլորի միակ նպատակը մայր դառնալը լինի:

Նա ասաց, որ այս օրը կարեւոր օր է համարում եւ մի քիչ էլ հուզված է: Շեշտեց՝ հեղափոխությունից հետո արդեն միայն դեկլարատիվ հայտարարություններ անելու եւ լավ խոսքեր ասելու դարը ավարտված է, կարող ենք գործել,  որ ՀՀ-ում կանանց իրավիճակը կտրուկ լավանա: Ի թիվս այլ խնդիրների, խոսեց կանանց նկատմամբ բռնության,  կանանց քաղաքական մասնակցության  մասին:

 Նշենք, որ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ՀՀ Ազգային ժողովի եւ «ՕքսԵՋեն»  հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառումը, որին ներկա են կին պատգամավորներ եւ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: