Լրահոս
Հայաստան
22:06
12.07.19
79

Նոր ՋԷԿ է կառուցվում. էներգետիկ վթարի պատճառները պարզվում են

Որ հանրապետությունում էներգետիկ կոլապսը չկրկնվի, հավելյալ երաշխիք է ստեղծվում: 250 մեգավատ հզորությամբ նոր էլեկտրակայանը, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի, կարող է փոխարինել Հրազդանի ջերմաէլեկտրակայանին: Հենց դրա 5-րդ բլոկը անջատվեց չորեքշաբթի: Ծրագրի իրականացման շրջանակային համաձայնագիրը կնքել էր դեռ նախորդ կառավարությունը, իսկ այսօր վարչապետ Փաշինյանն է հիմնարկեքին մասնակցել: