Լրահոս
Հայաստան
22:48
08.03.19
464

Օրվա կադր. «անկարգ» Նիվան ներխուժում է «կարգին» քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանի մուտքի աստիճանների վրա տեւական ժամանակ կայանած Նիվա մակնիշի մեքենայի վարորդը այդ ձեւով բողոքում է քաղաքապետարանի ապօրինի որոշման դեմ: Ռոմիկ Ջնդոյանը Դավիթ Բեկ փողոցում շինություն ունի, որը ըստ քաղաքապետարանի ապօրինի է: Պահանջել են ապամոնտաժել այն: Քաղաքապետարանի մոտ հավաքվածներն ասում էին, որ իրենց թվացել է, թե Սուպեր մամա 3-ն են նկարում: Վարորդը ոստիկանությունում է, մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ: Գործով նյութեր են պատրաստվում: