Լրահոս
Մամուլի տեսություն
09:38
02.06.26
92

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Հունիսի 7-ի ընտրություններում առանձնակի կարեւոր է հետեւել ընտրողների, այսպես կոչված, լրացուցիչ ցուցակներին։

«Փաստ»

ՔՊ-ի հավաքներին եկածների մեծամասնությունը «բերովիներն» են, իսկ ինքնակամ եկածներին կարելի է մատների վրա հաշվել: Նրանց ձեռք էլ չի տալիս, որ «պատահական» քաղաքացիներ մասնակցեն, քանզի փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ նման մի քանի մարդու ներկայությունը  խնդիրներ է ստեղծում Փաշինյանի համար:

«Հրապարակ»

Ավելի քան 200 զինվորականի են վերջին ամիսներին հանել ԶՈՒ-ից` «հետախուզական» աշխատանքների արդյունքում բացահայտելով, որ նրանք
ոչ իշխանական հայացքներ ունեն: 

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է թիմին, թե հունիսի 8-ից կավարտվի ռուսական կոշտ վերաբերմունքն իրենց իշխանության նկատմամբ, եւ թե
դա իբր պայմանավորված է Հայաստանի ընդդիմությանն աջակցությամբ։

«Փաստ»

Իրական հարցումների արդյունքներով, Փաշինյանն ու իր իշխանությունը ոչ մի կերպ չեն մոտենում վերարտադրվելու համար անհրաժեշտ ցուցանիշին: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի 
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի հետ: