Լրահոս
Տնտեսական
14:26
11.03.19
804

ՊԵԿ-ում դեռ փնտրում են ծառայողական գաղտնիքը դուրս բերած աշխատողին

Բյուջեի կատարողականի փաստաթուղթը ԶԼՄ-ներին տրամադրած ՊԵԿ աշխատակցին գտնելու նպատակով ՊԵԿ-ում  ներքին քննությունը շարունակվում է:

 

5TV-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով, ընդհանուր գործընթացից մի դրվագ է հանվել, ընդ որում, ծառայողական օգտագործման գաղտնիքի կոպտագույն խախտոըմներով, ինչի հիման վրա էլ ծնվել են լրագրողական նյութերը:

 

Բադասյանն ասել է, թե ՊԵԿ-ը բազմիցս հերքել է ԶԼՄ-ներում տեղ գտած ինֆորմացիան: Հիշեցնենք, խոսքը 2018-ի բյուջեի թերակատարման մասին է: «168 Ժամը » ներկայացրել էր, թե ինչ մեխանիզմներ է ՊԵԿ-ը գործի դրել 2018-ի բյուջեի թերակատարումը թաքցնելու համար: