Լրահոս
Քաղաքական
13:40
11.03.19
313

Սահմանադրության խախտմամբ ձեւավորված կառավարությունը շարունակում է կարգ խախտել. Էդմոն Մարուքյան

Կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության խախտմամբ եւ շարունակում է կարգ խախտել: Խորհրդարանական ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Բացատրեց՝ սահմանված հնգօրյա ժամկետում չեն ներկայացրել 18 նախարարներին, ներկայացրել են միայն 12-ին՝ այդպիսով խախտելով սահմանադրական պարտադիր նորմը:

 «ԱԺ քառօրյա նիստին ժամանակավոր պաշտոնակատարներն իրավունք չունեին մոտենալ ԱԺ ամբիոնին և պատգամավորների հարցերին պատասխանել, նորից կարգը խախտել են»,-5 TV.am -ի փոխանցմամբ, շարունակեց  Մարուքյանը՝ ընդգծելով, որ սա ԱԺ Կանոնակարգ օրենքի խախտում է, որի համաձայն, հարցուպատասխանի ժամանակ միայն կառավարության անդամները կարող են պատասխանել պատգամավորների հարցերին: