Լրահոս
Հասարակական
22:30
01.06.26
128

«Շաբաթը 50-150 կգ նանա էինք արտահանում, հիմա պիտի քաղենք, թափենք». հայկաշենցի

Img default alt hy

 

Անանուխից բացի ջերմոցում նաև պղպեղ են աճեցնում։ Թեև իրենք պղպեղը չեն արտահանում, սակայն տեղի շուկայում սովորականից ցածր գնով են վաճառում, որովհետև Լարսից հետ ուղարկված մեծ քանակությամբ պղպեղը նույնպես հայկական շուկա է դուրս բերվել։

«Պղպեղը գոնե լավից–վատից առնում են տեղի շուկայում․ 300-400 դրամով տանում են։ Բայց դե մեր ծախսերը չի հանում, էդքան վարկ ենք վերցրել, ծախս ենք արել։ Հիմա նորից պիտի վարկ վերցնենք,  մի բան ցանենք, տեսնենք ինչ ենք անում։ Անցյալ տարի էս սեզոնին 800-1000 դրամ էր բիբարը, հիմա շատ էժան ա»,–ասում է ջերմոցատերը։

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը, արգելել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև ծաղիկների ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։