Լրահոս
Հայաստան
14:07
11.03.19
347

Սիրիա ուղարկված հումանիտար խմբին այցելելու առաջարկությունը մերժվել է

Img default alt hy

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր համատեղ փակ նիստ են գումարել, որի ընթացքում քննարկել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկությունը՝  ձեւավորել հատուկ խումբ, որը խորհրդարանական վերահսկողության շրջանակում կայցելի Սիրիա հումանիտար առաքելություն իրականացնող խմբին:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Երբ երկրից զինվոր է դուրս գալիս, պետք է այդ ընթացակարգը պահպանվի, խորհրդարանով անցնի, բայց շրջանցվել է, և գնացել են առանց խորհրդարանի»,-5 TV-ի փոխանցմամբ, ընդգծեց Մարուքյանը:

 

Նա տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերահսկողության այլ լծակներ իրականացնելու մասին, թեեւ Մարուքյանի այլ միջոց չի պատկերացնում. «Չեմ պատկերացնում այլ միջոց, եթե այց չկա, խումբը գնացել է, պոստ ֆակտում կարող էինք միայն այցելել, բայց մերժվել է»: