Լրահոս
13:26
06.03.19
402

Սպառնում են մեր անվտանգությանը. Անիի համայնքապետը՝ ցուցարարների մասին

Մարալիկում լարված իրավիճակ է: Երրորդ օրն է համայնքապետարանի դռները կողպված են: Մի խումբ բնակիչներ կրկին պահանջում են խոշորացված Անի համայնքի ղեկավարի՝ Արտակ Գևորգյանի հրաժարականը:

 «Ցուցարարները անընդհատ հետապնդում են մեզ, նրանց գործողությունները մեր կյանքին ու ավտանգությանն են սպառնում»,-5 TV-ին ասել է համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը: 

Ակցիայի մասնակիցներն էլ նշել են, թե, որ  հավաքել են մոտ 4500 ստորագրություն, իսկ համայնքի ղեկավարը պնդում է, որ ստորագրությունները խաբեությամբ են վերցրել և իր հրաժարականն ընդամենը մի քանի հոգու պահանջ է: