Լրահոս
Հայաստան
18:30
08.03.19
1 212

«Սուպեր մամա 3»-ն եմ նկարում. քաղաքապետարանի մուտքի աստիճաններին կայանած Նիվայի վարարորդը բողոքի ակցիա է իրականացրել

Img default alt hy

Պարզվում է՝ Երեւանի քաղաքապետարանի մուտքի աստիճանների վրա կայանած Նիվա մակնիշի ավտոմեքենայի վարորդը բողոքի յուրատեսակ ակցիա է իրականացրել: Վարորդը՝ Ռոմիկ Ջնդոյանը, արդեն տեղափոխվել է ոստիկանության բաժին: Նա հայտարարել է, որ այդկերպ փորձել է իր բողոքն արտահայտել Երեւանի քաղաքապետարանի որոշման դեմ:

Քաղաքացին Դավիթ Բեկ փողոցում ապօրինի շինություն ունի, որը քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել: Ռոմիկ Ջնդոյանը ասել է, թե «Սուպեր մամա 3»-ն է նկարում:

Ոստիկանները մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ: Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, 5 TV-ի տեսախցիկն այսօր ֆիքսել էր, թե ինչպես է Նիվա մակնիշի ավտոմեքենան փորձել «ներխուժել» Երեւանի քաղաքապետարան: Ավտոմեքենան տեւական ժամանակ կայանել էր քաղաքապետարանի շենքի մուտքի աստիճանների վրա՝ դռան դեմ դիմաց: