Լրահոս
20:14
09.03.19
378

Տաջիկների խնդիրը լուծելու համար կմիջնորդի Արմավիրի մարզպետարանը

Արդեն 9 ամիս է աշխատավարձ չստացած Տաջիկստանի քաղաքացիների հարցը լուծելու համար  երկուշաբթի մարզպետարանում հանդիպում է լինելու աշխատողների ու գործատու «Ուզբեկ տեքստիլ գրուպի» սեփականատիրոջ հետ: Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում բամբակ մշակող տաջիկները  իրենց փողի պահանջով  հասել էին մինչև կառավարություն: Բայց գործատուն ասում է փողը չեն ստացել, որովհետև գործ չեն արել: Խնդրի զարգացումներին հետևում է Աղվան Ասոյանը: