Լրահոս
Առողջապահական
11:43
11.03.19
731

Տուր՝ նարգիլե ակումբներում

Img default alt hy

Նարգիլե սիրողների ակումբի անդամ Գոռ Գասպարյանը այսօր տեղի ունեցած Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկել է տուր կազմակերպել դեպի նարգիլեի ակումբներ՝ պարզելու, որ նարգիլե ծխելը այդքան էլ վնասակար չէ առողջությանը:

Նախարարը հրաժարվել է առաջարկից՝ պնդելով, որ իր համար մարդու առողջության պահպանումը չի կարող ստորադասվել որեւէ այլ շահի, բայց միաժամանակ նկատել է, որ օրենսդրական փոփոխությունները այնպես կարվեն, որ տնտեսվարողները շատ չտուժեն:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ իր համար ընդունելի են ծխելու դեմ կտրուկ միջոցների ձեռնարկումը: «Մենք կարող ենք Ձեզ թույլ տալ ինքնասպանություն գործել, բայց թույլ չենք տա՝դրդել ինքնասպանության»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը: