Լրահոս
Քաղաքական
16:33
11.03.19
1 397

Վարչապետի ընտանիքը Արցախ է մեկնել որդու ծննդյան օրվա առիթով

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ՝ տիկնոջ Աննա Հակոբյանի, դուստրերի՝ Մարիամի, Շուշանի եւ Արփիի հետ միասին մեկնել է Արցախի Հանրապետություն:

Վարչապետի աշխատակազմը պաշտոնական հաղորդագրություն է տարածել վարչապետի այցի մասին  «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Վաղը՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստը»:

 Հաղորդագրության մեջ նշված չէ, որ Փաշինյանին նաեւ ընտանիքն է ուղեկցում:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունն էլ հայտնում է, որ  նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

5 TV-ի Արցախի թղթակցի բացառիկ կադրերում տեսնում ենք, որ վարչապետի ու տիկնոջ հետ Արցախում են նաեւ նրանց 3 դուստրերը, որոնք եւս մեկնել են պաշտոնական պատվիրակության հետ:

 

Լրագրող Կարմեն Դավթյանը պարզել է, որ այսօր՝ մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ծննդյան օրն է: Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Աշոտ Փաշինյանը, հիշեցնենք, զինծառայող է եւ ծառայում է Արցախում: 

Ի դեպ, Աշոտ Փաշինյանի ֆեյսբուքայն էջը ողողված է ծննդյան շնորհավորանքներով: Նրան շնորհավորել է նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: