Լրահոս
Քաղաքական
11:34
11.03.19
351

Ուր էլ լինեք, պիտի գաք՝ հասնեք

Img default alt hy

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ թե ինչու վերջինս ներկա չի եղել վերջին հարց ու պատասխանին, քանի որ, ըստ իր տեղեկությունների, նախարարը այդքան էլ հեռու չի եղել Երեւանից եւ հիշեցրել նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր եղած ժամանակ հորդորել էր, որ ուր էլ լինեն, պետք է գան հասնեն հարց ու պատասխանին:

«Եթե Մարտակերտը Երեւանին շատ մոտ է, կարող էի գալ, բայց չունեի թռչող մեքենա, որ գայի հասնեի ԱԺ հարց ու պատասխանին»:

Նախարարը չբացառեց, որ այլ հարց ու պատասխաններին նույնպես բացակայի, քանի որ առաջիկա օրերին արտասահմանյան գործուղումներ ունի: