Լրահոս
Հայաստան
15:51
11.03.19
686

«Ուզբեկ տեքստիլ գրուպ»-ի հաշվապահը վստահեցնում է, որ տաջիկների աշխատավարձը վճարել են

Img default alt hy

Հայ-տաջիկական աշխատանքային հակամարտությունն իր տրամաբանական լուծումն է ստանում ՀՀ քննչական կոմիտեում: Մինչև տաջիկ խոպանչիները ՀՀ քննչական կոմիտեում ցուցմունք են տալիս, «Ուզբեկ տեքստիլ գրուպ» ընկերության հաշվապահը անդորրագրերի տրցակը ձեռքին հատ-հատ ապացուցում է ընկերության անմեղությունը:

Հիշեցնենք, Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում բամբակ մշակող տաջիկները  հայտարարում են, որ 9 ամիս շարունակ աշխատել են, բայց գումար չեն ստացել:  Իրենց խնդիրը բարձրաձայնելու նպատակով տաջիկները բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության շենքի դիմաց: