Լրահոս
Տեսանյութեր
16:11
12.03.19
431

YouTube-ի միջոցով շահույթ ստացող բլոգերները հնարավոր է հարկվեն

YouTube-ի հայաֆիկացման հարցով ոլորտի շահառուների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծվի, չի բացառվում, որ YouTube-ում գործունեություն ծավալող ու դրա միջոցով շահույթ ստացող բլոգերները հարկվեն:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է վերաբերում։ Ինչպես գիտեք, հարկային օրենսգրքում հիմա փոփոխություններ են տեղի ունենում և միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի շրջանառություն ունեցողներն, իհարկե, կարող են մտնել հարկային դաշտ», - ասել է Արշակյանը։