Լրահոս
Արցախ
15:34
09.03.19
416

Ադրբեջանը չի հրաժարվել իր նպատակից՝ կործանել Արցախն ու Հայաստանը. Դավիթ Բաբայան

«Մարտ ամսի սկիզբն է, բայց Ադրբեջանը երկրորդ խոշոր զորավարժությունն է անցկացնում: Առաջինն անցկացրել է Թուրքիայում», -5 TV-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը՝  անդրադառնալով  մարտի 11-ից 15-ին  Ադրբեջանում անցկացվելիք լայնամասշաբ զորավարժություններին:

Դավիթ Բաբայանի խոսքով, այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հրաժարվել իր նպատակներից, այն է՝ կործանել Արցախն ու Հայաստանը: Դավիթ Բաբայանն ասել է, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը հակազդելու ճանապարհը մեկն է՝ ապահովել բանակի մարտունակությունը, միասնական լինել եւ ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել: