Լրահոս
Արցախ
17:17
21.05.26
342

Արթուր Օսիպյանի կալանավորումը Փաշինյանի հերթական հաշվեհարդարն ու բռնաճնշումն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ․ Բեգլարյան

Img default alt hy

Արթուր Օսիպյանի կալանավորումը Փաշինյանի հերթական հաշվեհարդարն ու բռնաճնշումն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Էլ չասեմ Արթուրի ու արցախցիների դեմ ուղղված նրա վիրավորական ու ատելությամբ լեցուն խայտառակ արտահայտությունների մասին, որոնք հստակորեն ցուցադրում են նրա արժեհամակարգն ու գաղափարախոսությունը:

Արթուրը օրինական ու կառուցողական վարք է դրսևորել Փաշինյանի հետ, իսկ Արցախում բազմապատիկ անգամ ավելի ապակառուցողական էր իրեն պահում, բայց դա հանդուրժվել է իշխանությունների կողմից՝ հանուն ժողովրդավարական սկզբունքների ու հանրային համերաշխության պահպանման:

Ահա սա է «ժողովրդավար» Փաշինյանի ղեկավարած Հայաստանը, որն էլ ավելի վատն է դառնալու, եթե հանկարծ նա վերընտրվեց»,-նշել է նա։

Մայիսի 18-ին Երևանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ  Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել նրան, Փաշինյանն էլ հունից դուրս էր եկել և վիրավորական արտահայտություններ արել Օսիպյանի հասցեին։

«Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ»,–ասել էր Փաշինյանը։

Օսիպյանը նույն օրը ձերբակալվել էր խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Իսկ այսօր արդեն նա կալանավորվել է երկու ամսով։