Լրահոս
Սոցիալական
15:52
12.03.19
445

Ահազանգ 1000 դրամների հիմնադրամից. տրամադրվող գումարների նվազման միտում կա

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ահազանգում են, որ 2017 թվականի համեմատ, տրամադրվող գումարների նվազման միտում է նկատվում: Խոսքը 1000 դրամ պարտադիր վճարների մասին է: Սա նշանակում է, որ կամ գործազրկության մակարդակն է բարձրացել, կամ էլ բիզնեսները անցնում են ստվերի դաշտ: Ի դեպ, վարչապետը վերջերս հայտարարել էր, որ 35 հազար աշխատող ստվերից դուրս է եկել և աշխատում է օրինական դաշտում: Ըստ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի, սա որևէ կերպ պետք է արտացոլվեր հիմնադրամի հաշվեհամարների վրա, սակայն չի արտացոլվել: