Լրահոս
Քաղաքական
22:30
30.05.26
609

Ամեն երկրորդ երեխան էս մարզում աղքատության մեջ է ապրում․ դու ո՞նց ես պարգևավճար ստանում․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Մենք էս բարդ պարագայում աղքատությունը չենք կարող հաղթահարել, եթե չենք ստեղծում ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չենք սարքում ներգնա տուրիզմի կենտրոն։ Լուրջ աշխատանք է պետք, դժվար օրեր են սպասվում, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակի մարզը դառնա ամենաբարեկեցիկ մարզը։ Այս մասին Գյումրիում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Գալիս, գնում են, ինչ ասես խոսք են տալիս՝ ութ տարվա մեջ 2% աղքատությունը նվազել։ Ամեն երկրորդ երեխան էս մարզում աղքատության մեջ ա ապրում։ Ամեն երկրորդ երեխան, երբ որ աղքատության մեջ ա ապրում, դու ո՞նց ես պարգևավճար ստանում։ Ո՞նց ես կարողանում ապրես, կառավարես, եթե Շիրակի մարզում ամեն երկրորդ երեխա հացի խնդիր ունի, և Գյումրիում՝ 2000-րդ դոմիկ կա 21-րդ դարում։ 

Լուծում ա պետք։ Բարդ օրեր են մեզ սպասվում, մենք դա անելու ենք, որովհետև ձև չունենք չանելու։ Ձև չունենք, ամոթ ա արդեն։ Էս աղքատության վերջը պետք ա դնենք իրար հետ»,-նշել է Նարեկ Կարապետյանը։։

Ավելին՝ տեսանյութում։