Լրահոս
Արցախ
20:14
12.03.19
362

«Արցախի մասնակցությունը քմաճույք չէ». Փաշինյանի պատասխանը՝ ՄԽ-ին

Ստեփանակերտում այսօր աննախադեպ ժողով է եղել: Առաջին անգամ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդները հավաքվել են համատեղ նիստի, չնայած ավելի վաղ, Հայաստանի կառավարությունը հայտնել էր, որ դա լինելու է Հայաստանի անվտանգության խորհրդի  արտագնա նիստ: Ութ ժամ տեւած հավաքը հաջորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ մտահոգություններ առաջացրած հայտարարությանը և Վարչապետ Փաշինյանն ըստ էության անդրադարձել է շաբաթ՝ կեսօրից հետո միջնորդ եռյակի հայտնած այն պնդմանը, թե պետք է մերժել բանակցություններին նախապայմանների առաջադրումը: Ըստ Փաշինյանի՝ Արցախի ներգրավվածությունը բանակցություններում նախապայման չէ, այլ լեգիտիմության պարզ արձանագրում: Ի՞նչ են խոսել Ստեփանակերտում՝ Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանն ընդառաջ