Լրահոս
Արցախ
12:50
08.03.19
411

Արցախում՝ աշխատանքային օր, բայց մարտի 8

Արցախում մարտի 8-ը օրացույցում կարմիր չէ: Կին պատգամավորները որոշել են, որ կարիք չկա օրը ոչ աշխատանքային հայտարարել:

Անցած տարեվերջին Ազգային ժողովի  2 պատգամավոր հանդես են եկել Տոների և հիշատակի օրերի մասին ԼՂՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ  կատարելու  օրենսդրական նախաձեռնությամբ։

Առաջարկվել է, ի թիվս այլ փոփախությունների և լրացումների,  Մարտի 8 ոչ աշխատանքային օրը դարձնել աշխատանքային։  Զարմանալին այն է, որ նախաձեռնությունը կին պատգամավորներինն է եղել։