Լրահոս
Կրթություն և գիտություն
22:42
19.03.19
204

Ավշարի դպրոցում պահանջում են տնօրենի հրաժարականը

Ավշարի միակ դպրոցում մոտ մեկ շաբաթ պարալիզացված դասապրոցեսին դեռ չի արձագանքել կրթության և գիտության նախարարությունը, ուր արդեն դիմում է ուղարկել Ավշարի ավագանին: Շիկացած կրքերը հասել են Մարդու իրավունքների պաշտպանին; Ուսուցիչներից մեկին ոստիկանությունից կանչել են բաժին՝ պարզաբանումներ տալու: Բողոքավոր ուսուցիչներին նաեւ հորդորում են դիմում գրել: Ինչպես գիտեք, աշակերտներն ու ուսուցիչները դասադուլի և գործադուլի միջոցով պահանջում են Արարատի մարզպետի մասնակցությամբ սկանդալային տեսանյութից հայտնի՝ նորանշանակ տնօրենի հրաժարականը, որ մարզպետի մորաքրոջ հարսն է: