Լրահոս
Հասարակական
12:00
31.05.26
506

Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում․ «Հրապարակ» (ձայնագրություն )

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրել է.

«Մեր ձեռքի տակ է հայտնվել Բյուրականի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն` ուղղված դպրոցի ուսուցիչներին:

Տնօրենը ուսուցիչներին հանձնարարում է Արագածոտնի մարզպետի և իր թիմակիցների հետ հանդիպման գնալ, որպես բոնուս նշում է, թե համերգ է լինելու: Վարչական ռեսու՞րս` չէ, չենք լսել, ՔՊ-ի քարոզարշավին գալիս են իրենց «կամքով և մեծ ուրախությամբ»: