Լրահոս
Իրավական
22:25
11.06.19
172

Դատարանը 2 գրություն է ստացել Մանվել Գրիգորյանի գործով

Այսօր Վերաքննիչ և ընդհանուր իրավասության դատարաններում Մանվել Գրիգորյանի գործն էր: Վերաքննիչում խափանման միջոց կալանքի աղմկոտ հարցով նորից որոշում չկայացվեց: Փաստաբանները պնդում են, որ նախկին պատգամավորի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ և որ Գրիգորյանին Դատապարտյալների հիվանդանոց էին տեղափոխել առանց բժիշկների համաձայնության, ինչից հետո էլ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։ Ստրասբուրգյան դատարանը հունիսի 6-ին Գրիգորյանի վերաբերյալ միջանկյալ որոշում է ընդունել, արձանագրելով՝ ԱԺ նախկին պատգամավորը պետք է բուժում ստանա պաշտպանների մատնանշած բժշկական կենտրոնում, ոչ թե դատապարտյալների հիվանդանոցում։