Լրահոս
Հասարակական
12:45
30.05.26
120

Երևանում փակ փողոցներ կլինեն

Img default alt hy

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն երթևեկությունը դադարեցվելու է Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում: 

Այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից: 

Հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված կսահմանափակվի երթևեկությունը նաև Աջափնյակ վարչական շրջանում: