Լրահոս
Քաղաքական
13:32
30.05.26
334

Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ փլուզվեց ողջ բանակցային կոնստրուկցիան․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան բոլորն էլ ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 

Արցախը ինքնորոշված ժողովուրդ էր, որի ինքնորոշման ճանաչումը ընթացքի մեջ էր. սա էր ամբողջ բանակցային գործընթացը, սրա մասին էին Մինսկի խմբի գործունեությունը և սրա մասին էին Մադրիդյան սկզբունքները։ 

Եվ երբ որ Հայաստանը միակողմանի, առանց իր գործընկերներին տեղյակ պահելու՝ օրինակ Ռուսաստանին, ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, ամբողջ այդ կոնստրուկցիան փլուզվում է. անմիջապես այդ ամբողջ ղարաբաղյան շարժումը դառնում է սեպարատիստական շարժում, անմիջապես Ղարաբաղի պաշտպանության բանակը դառնում է արդեն ապօրինի զինված միավորումներ»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։