Լրահոս
Աշխարհ
22:07
17.07.19
101

Ջրհեղեղ Հնդկաստանում. միլիոնավոր մարդիկ անտուն են մնացել

Հնդկաստանում արդեն մեկ շաբաթ շարունակվող անձրևները՝ խոշոր ջրհեղեղներ են առաջացրել: Տուժածների թիվն անցել է 5 միլիոնից: Տասնմեկ գետեր, այդ թվում՝ Հնդկաստանի խոշորագույն գետերից մեկը՝ Բրահմապուտրան, դուրս են եկել ափերից՝ հեղեղելով մոտ 5 հազար գյուղ։ Ջրով է լցվել նաև Կազիրանգա ազգային պարկի մեծ մասը, որտեղ ապրում են անհետացման վտանգի տակ գտնվող ռնգեղջյուրներ և այլ հազվագյուտ կենդանիներ: