Լրահոս
Քաղաքական
18:18
30.05.26
301

Կարևոր ու արտակարգ հայտարարություն «Հայաստան» դաշինքի հետ հանդիպման մասին. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Կարևոր ու արտակարգ հայտարարություն «Հայաստան» դաշինքի հետ հանդիպման մասին։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը մանրամասնում է։

«Վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի թիմը հրավիրում է բոլորին հանրահավաքի։ Կրկին անգամ ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մեր մոտեցումները։ Չի լինելու լաչառություն, չի լինելու հավասարակշռությունը կորցրած որևէ ելույթ։ Մենք խոսելու ենք ապագայի մասին, խոսելու ենք մեր տեսլականի մասին, խոսելու ենք Հայաստանի մասին ու ո՞նց ենք հզորացնելու Հայաստանը, ո՞նց ենք կառուցելու անվտանգ, պաշտպանված, կայուն ու ինքնությունդ պահպանող Հայաստան։ 

Այդ իսկ պատճառով բոլորիդ հրավիրում ենք՝ Ազատության հրապարակ, մայիսի 31, ժամը 17:00։ 

Սպասում ենք բոլորիդ, լավ լինեք։

Ի դեպ, ասեմ՝ այսօր երեկոյան 22:00, բաց զրույց է լինելու իմ բաց բալկոնից։ 

Խոսելու եմ «Զորահանդես»-ի մասին, բայց ոչ թե զորահանդեսի մասին, ուղղակի բացահայտումներ եմ անելու, թե ո՞նց Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո ռազմական սպառազինության հարցում ավերներ գործեց և ո՞նց քաղաքականացրեց մեր զինված ուժերը։ Մինչև երեկո, 22:00, լավ մնացեք»։

Ավելին՝ տեսանյութում։