Լրահոս
Սոցիալական
19:19
08.03.19
1 256

«Կինս մահացավ, 100 դոլար չտվեց ուղարկեմ տուն». տաջիկ խոպանչին՝ իրեն «քցելու» մասին

Մայիսից Հայաստանում աշխատող տաջիկները մոտ 9 ամիս է աշխատավարձ չեն ստացել: Նրանք Հայաստան էին եկել բամբակ աճեցնելու: Վճարվել են առաջին երեք ամիսը, դրանից հետո, իրենց խոսքով, ոչ մի կոպեկ չեն ստացել: Կոմունալ պայմաններն էլ վատ են: Աղբամանից գտել են թեյնիկ, բայց ջուր եռացնելու հնարավորություն չունեն, գազի բալոնները արդեն երեք ամիս է դատարկ են: Վառելափայտ էլ չունեն, հարեւաններն են օգնում: Բամբակի բիզնեսի սեփականատերը հերքում է տաջիկների խոսքը: Ասում է ապացույցներ ունի, որ վճարել է աշխատողներին, հիմա էլ հրաժարվում է վճարել, քանի որ չեն աշխատում: Բոլոր ապացույցները Գագիկ Խաչիկյանը կներկայացնի վաղը:
 
 
Ռեպորտաժը՝ Հայլուրի 20:30 թողարկմանը: