Լրահոս
Սոցիալական
16:52
11.03.19
386

Նիվայով քաղաքապետարանի մուտքի մոտ ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացին դուրս է գրվել հոգեբուժարանից

Նիվայով քաղաքապետարանի  մուտքի մոտ ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացին Ավանի հոգեբուժարանից այսօր դուրս է գրվել: Դեպքի առիթով՝՝ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Իսկ խանութի խնդիրը, որի պատճառով քաղաքացին որոշել էր դիմել այդ ծայրահեղ քայլին, քաղաքապետարանը վերանայելու միտք չունի:

Հիշեցնենք, 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանը, մարտի 8-ին՝ ի նշան բողոքի,  փորձել էր հրկիզել իրեն էլ, մեքենան էլ:  Նա Նիվա մակնիշի ավտոմեքենայով կայանել էր Երեւանի քաղաքապետարանի մուտքի աստիճաններին՝ մուտքի դեմ դիմաց: