Լրահոս
Հասարակական
22:34
15.03.19
436

Օպերայի մոտ սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է

Առավոտից շարունակվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ի տարբերություն երեկվա իրավիճակը հանդարտ էր: Ապամոնտաժվող Ջազզվե սրճարանի սեփականատերերից մեկը աշխատակիցներին կոչ էր արել դադարեցնել բողոքի ակցիաներն ու պայքարը տեղափոխել իրավական հարթություն: Ի դեպ՝ Ազատության հրապարակում միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը տվյալներ ունի, որ բախման մասնակիցները ուղղորդված են եղել։ Երեկվա բուռն զարգացումներից հետո, ինչ վիճակում էր այսօր Ազատության հրապարակը՝ Աղվան Ասոյանն է տեսել:

«Ջազզվե» սրճարանների ցանցում ապրիլ-հոկտեմբեր ամսիներին աշխատել է 140-150 անձ, իսկ «Ջազզվե» Օպերայում՝ նույն ժամանակահատվածում աշխատել է 70 անձ, այս մասին հայտնել են՝ Ջազզվե ընկերությունից՝ հերքելով քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների և որոշ լրատվամիջոցներ հայտարարությունները, թե իբր «Ջազզվե Օպերայում» գրանցված է ընդամենը 1 աշխատակից: Հայտնել են նաև, որ 2018 թվականի սեպտեմբերին Պետական եկամուտների կոմիտեն համապատասխան ուսումնասիրություններ է իրականացրել «Ջազզվ» ՍՊԸե-ում և որևէ խախտում չի արձանագրել։