Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
30.05.26
114

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ադրբեջանցիները որեւէ կերպ չեն համաձայնում 2021-2022 թթ․ օկուպացրած տարածքներից դուրս գալ անգամ սահմանազատումից հետո: Եթե Փաշինյանը մնա եւ լինի հետագայում որոշողը, ապա նա որեւէ խնդիր չի տեսնում այդ
տարածքներն ադրբեջանական կողմին թողնելու հարցում, սակայն զինվորականներն ասում են, որ դա աղետալի կորուստ է մեզ համար, եւ
մենք հետո ենք հասկանալու:

«Հրապարակ»

Հանրապետության օրվա առթիվ Զինված ուժերի ներկայացուցիչների պարգեւատրման հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Փաշինյանի որոշմամբ՝ բարձրագույն պարգեւի են արժանացել փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը` «Լամպըչկա» մականունով, եւ պաշտպանության մյուս փոխնախարար Կարեն Բրուտյանը, որոնք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներ են ստացել։

«Ժողովուրդ»

Մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի կողմից և ղեկավարությամբ կազմակերպված զինվորական շքերթին առաջին անգամ հայկական բանակի պատմության մեջ Արցախի Պաշտպանության բանակը ներկա չէր և չէր մասնակցում։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել
արցախցիների շրջանում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ արցախցի նախկին զինվորական Վլադիկ Խաչատրյանին ծանուցել են, որ ազատի մոտ 20 տարվա ծառայության համար տրամադրված ծառայողական բնակարանը։ 

«Փաստ»

Փաշինյանը իշխանությունը պահելու հնարավորություն գրեթե չունի, հաշվարկները հուշում են, որ չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ: Սրա արդյունքում նա ամենօրյա ռեժիմով «պատերին է տալիս» թիմակիցներին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: