Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
30.05.26
228

Պաշտպանության նախարար, թե կուսակցական գործիչ․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ ԶՈՒ-ում եւս ծառայողներին ցուցակագրում են, որ իմանան, թե ՔՊ-ն ինչքան ընտրող ունի: ԱԱԾ-ի, ռազմական ոստիկանության միջոցով փորձում են հայտնաբերել ընդդիմադիրների նկատմամբ չնչին համակրանք ունեցող զինվորականներին եւ տեղեկացնել, որ այլեւս նպատակահարմար չեն գտնում, որ նրանք շարունակեն ծառայությունը:

Սուրեն Պապիկյանն ապաքաղաքական այս կառույցն ամբողջովին քաղաքականացրել է, ինչպես կուսակցականացրել է ԵՊՀ-ն, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ ամենուր` դեկանների, ամբիոնի վարիչների պաշտոններին կարգել է ծանոթներին, իր առաջ խոնարհվողներին:

Իսկ ՊՆ-ն ուղղակի դարձրել է սրտիկներ անող կանացի կերպարով տղամարդկանց համակարգ, որտեղ բացարձակապես չեն մտածում մեր սահմանների պաշտպանության եւ թշնամու զինուժը Հայաստանի սուվերեն տարածքից հանելու մասին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։