Լրահոս
Քաղաքական
19:15
28.07.26
31

ՔՊ-ականների դաժան ծեծի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. քրեական հետապնդում՝ 5 մարդու դեմ

Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին քննչական կոմիտեի որոշումից հետո խորհրդարանի փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանը խախտել է լռությունը, հայտարարել, թե տեղի ունեցածը իրավական տիրույթում է: Կոնջորյանը նաև դատապարտել է բռնության ցանկացած դրսևորում և խոստացել դատի տալ բոլոր նրանց, ովքեր իրեն «ստահոդ լուրեր և զրպարտություններ կվերագրեն»: